Տարածաշրջան09:41, 06 Հունիս 2015
Ընդդիմության տվյալներով` Դիարբեքիրում զոհերի թիվը 3 է, վիրավորներինը` 316
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կոսակցություն»-ը (ԺԴԿ-HDP) պաշտոնական հայտարարություն է արել, նախօրեին Դիարբեքիր քաղաքում ԺԴԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած 2 պայթյունների կապակցությամբ:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի` HDP-ի պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ հիշյալ պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորների թիվը հասնում է 316-ի, որոնցից 10-ի վիճակը ծանր է: Տեղեկացվում է, թե որ հիվանդանոցներում են հոսպիտալացվել վիրավորները:
Մինչդեռ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը 2 է, վիրավորներինը` ավելի քան 150:
«Ցավոք, մեր բժիշկներից լուրեր ենք ստացել, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ: Այդ պատճառով HDP-ն, դատապարտելով այդ հարձակումը, այնուամենայնիվ, ժողովրդին կոչ է արել դրսևորել ողջամտություն և հանդարտություն»:
Հայտարարությունում վստահեցվում է, որ HDP-ի դեմ ուղղված այդ հարձակման պատասխանը կտրվի հունիսի 7-ին տեղի ունենալիք Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեատուփերի առաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |