• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան17:18, 08 Հունիս 2015

ZAMAN-ը ներկայացրել է կառավարություն կազմելու Էրդողանի հնարավոր սցենարները

ZAMAN-ը ներկայացրել է կառավարություն կազմելու Էրդողանի հնարավոր սցենարները

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) ընտրությունների արդյունքներն առաջացրել են կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն, քանի որ ընտրապայքարին մասնակցած և ոչ մի կուսակցություն չի ստացել 276 մանդատ, ինչը թույլ կտար միակուսակցական կառավարություն կազմել:

Նման իրավիճակում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ստիպված է կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցությունների կամ դրանցից մեկի հետ կամ էլ առնվազն ստանալ մոտ 20 ընդդիմադիր պատգամավորի աջակցություն: Այս անորոշ իրավիճակի հավանական զարգացումների թեմային է անդրադարձել թուրքական «Zaman» պարբերականը: Վիրջինիս հրապարակած դիտարկումները ներկայացնում ենք ստորև.

Կառավարություն ձևավորելու գործը կհանձնվի արդյո՞ք ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը (CHP-ԺԴԿ):

Եթե ԱԶԿ-ին որև կերպ չհաջողվի կառավարություն ձևավորել, դրա հերթը կանցնի ընդդիմադիր կուսակցություններին: Էրդողանը պետք է այդ պարտականությունը հանձնի ԺՀԿ-ին: Սակայն, հավանական է նաև, որ Էրդողանը որևէ ընդդիմադիր կուսակցության նման հնարավորություն չտա և սպասի 45-օրյա ժամկետի լրացմանը, որը նախատեսված է կառավարություն կազմելու համար: Իսկ եթե ԺՀԿ-ն, այնուամենայնիվ, ստանա այդ իրավունքը, ապա ԺՀԿ-ի և ընդդիմադիր մյուս «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) կողմից կառավարություն կազմելու դեպքում ԱԶԿ-ն կդառնա ընդդիմություն:

Ժամանակավոր կառավարություն, որտեղ ԺԴԿ-ն նախարարական պորտֆեյլ կունենա:

Եթե ԱԶԿ-ն կամ մյուս ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան 45 օրվա ընթացքում փոխհամաձայնության գալ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ ընտրություններ կնշանակի: Այդ դեպքում  նախագահը կկազմի «ժամանակավոր» կառավարություն: Ըստ Թուրքիայի սահմանադրության՝ ժամանակավոր կառավարության կազմի մեջ պետք է ընդգրկվեն  ներկայացուցիչներ մեջլիս անցած բոլոր կուսակցություններից՝ իրենց ստացած քվեներին համապատասխան: Այսինքն ժամանակավոր կառավարության մեջ նախարար կունենա նաև քրդամետ ԺԴԿ-ն:

ԱԶԿ-ն կարող է արտահերթ ընտրություններ անցկացնել:

Էրդողանը և ԱԶԿ-ն պետք է կարողանան ճիշտ հաշվարկել` կավելանա՞ն ԱԶԿ-ի ձայները հավանական արտահերթ ընտրություններում, թե՝ ոչ: Եթե Էրդողանի վերադարձը կուսակցության ղեկին հավանական դարձնի միանձնյա կառավարություն ձևավորելու տարբերակը, ապա միանգամից արտահերթ ընտրություններ կնշանակվեն: Իսկ եթե պարզ դառնա, որ ԱԶԿ-ն որևէ կերպ չի կարող իր ձայները ավելացնել, կամ եթե չցանկանա ռիսկի գնալ, ապա մեծ զիջումների գնով ստիպված կլինի մաս կազմել կոալիցիոն կառավարության: Դրա համար ԱՇԿ-ի, ձախողման դեպքում ԱԶԿ-ն նախևառաջ կփորձի ստանալ ԺԴԿ-ի աջակցությունը: ԱԶԿ-ի ձևավորած այդ կառավարությունը, ըստ գնահատականների, կարճ կյանք կունենա, ինչը նորից օրակարգ կբերի արտահերթ ընտրությունների հարցը:

Նաև շեշտվում է այն հանգամանքը, որ քրդամետ կուսակցությունը՝ ԺԴԿ-ն, ինչպես ԺՀԿ-ԱԶԿ կոալիցիայի, այնպես էլ ԱԶԿ-ի կողմից կառավարության ձևավորման հարցում առանցքային դերակատար է դարձել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}