• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:08, 08 Հունիս 2015

Էրդեմ. «Էրդողանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ գործի սահմանադրությանը համապատասխան»

Էրդեմ. «Էրդողանը կամ պետք է հրաժարական տա, կամ էլ գործի սահմանադրությանը համապատասխան»

Հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների մեկնաբանել է հայտնել հանրային կարծիքի հետազոտությամբ զբաղվող թուրքական «KONDA» ընկերության ղեկավար Թարհան Էրդեմը: 

Վերջինիս կարծիքով ժողովուրդն ընտրությունների միջոցով «մեծ դաս տվեց» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) այս ընտրություններում հավաքելով 40.94 տոկոս ձայն, զրկվել է միանձնյա կառավարություն կազմելու հնարավորությունից:

Ըստ «Haberler» լրատվական կայքի՝ Էրդեմը կարևորել է, որ մեջլիսում հայտնված 4 կուսակցությունների ղեկավարները, մի կողմ թողնելով անձնական շահերը, համախմբվեն և փոխզիջման գնան: Էրդեմը, մատնանշելով Թուրքիայի իրավական, տնտեսական, ժողովրդավարացման ասպարեզներում, ինչպես նաև մեդիաոլորտում անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրների առկայությունը, ասել է. «Այլևս մեր ոչ մի խնդիր չի կարող սպասել: Թուրքիան փոխզիջում է ակնկալում»:

Խոսելով մոտ օրերին Էրդողանի քայլերի մասին՝ Էրդեմը նշել է. «Կամ հրաժարական պետք է տա, կամ էլ փորձի գործել սահամանադրությանը համապատասխան: Այլ հնարավորություն չունի»:

Թուրքիան շատ բարդ շրջան է մուտք գործում և այդ դժվարությունները հաղթահարելու համար, ըստ Էրդեմի, անհրաժեշտ է, որ Էրդողանն ընտրությունների արդյունքից ճիշտ հետևություններ  անի:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտնվեց 4 կուսակցություն: Ըստ նախնական տվյալների` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողերի 40.94 տոկոսի ձայները, «Ժողովրդահանարապետական» կուսակցությունը ստացել է 25.20 տոսկոս, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 16.49 տոկոս և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրական» կուսակցությունը՝ 12.64:

Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ են ձեռք բերել իրենց թեկնածությունն առաջադրած ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`

1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Դողանը:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}