• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական06:58, 08 Հունիս 2015

54 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան են անցել հայ պատգամավորներ

54 տարվա ընդմիջումից հետո Թուրքիայի խորհրդարան  են անցել հայ պատգամավորներ

Երեկ Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն առանձնանում են խորհրդարան անցած պատգամավորների ազգային բազմազանությամբ: Թուրքերից ու քրդերից բացի առաջին անգամ Թուրքիայի մեջլիսում կլինի 1 ազգությամբ գնչու և 54 տարվա ընդմիջումից հետո 3 հայ, ինչպես նաև ասորի պատգամավորներ:

Խորհրդարանը ներկայիս կազմը ձևավորվել է ընտրապայքարին մասնակցած 4 քաղաքական կուսակցությունների թեկնածուներից: Դրանք են` իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), գլխավոր  ընդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ), ընդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ), ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ):

Թուրքական «Radikal» թերթի կայքում հրապարակված հոդվածում նշվում է, որ նախնական արդյունքների համաձայն` խորհրդարան անցած «ԺՀԿ»-ի ներկայացուցիչ Օզջան Փուրչուն կդառնա հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին գնչու պատգամավորը:

Խորհրդարան անցած 4 կուսակցություններից 3-ը` ԱԶԿ-ն, ԺՀԿ-ն և ԺԴԿ-ն առաջադրել էին ազգությամբ հայ թեկնածուներ: Նախնական տվյալներով` խորհրդարան անցած հայազգի պատգամավորներն են` Գարո Փայլանը (ԺԴԿ), Մարգար Եսայանը (ԱԶԿ) և Սելինե Դողանը (ԺՀԿ):

Ազգությամբ ասորի պատգամավոր Էրոլ Դորան էլ ներկայացնում է ԺԴԿ-ն:

Ընտրության արդյուքների համաձայն` իշխող ԱԶԿ-ն չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն խորհրդարանում և հնարավորություն չի ունենա ձևավորել միանձնյա կառավարություն: Անհրաժեշտ 276 պատգամավորական տեղի փոխարեն 258-ը ստացած ԱԶԿ-ին կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ կլինի կոալիցա կազմել խորհրդարան անցած կուսակցություններից մեկի կամ մի քանիսի հետ:

Ընտրությունների արդյունքները` ըստ թուրքակայն ընդդիմադիր «Cihan» լրատվական գործակալության (98.72% բացված քվեատուփեր)

ԱԶԿ - 40.86 %
ԺՀԿ - 25.16 %
ԱՇԿ - 16.5 % 
ԺԴԿ - 12.99 %
«Saadet» կուսակցություն - 2.07 %

Ընտրությունների արդյունքները` ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության` (100% բացված քվեատուփեր)

ԱԶԿ - 40.86 % (257 պատգամավոր)
ԺՀԿ - 24.96 % 
 (133 պատգամավոր)
ԱՇԿ - 16.29 % (82 պատգամավոր)
ԺԴԿ - 13.12 % (79 պատգամավոր)
«Saadet» կուսակցություն - 2.06

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}