• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 15:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական17:14, 09 Հունիս 2015

Մահչուփյան. «Երբ Էրդողանն ու Դավութօղլուն նույն հարթակում են, Դավութօղլուի արածն էլ, չարածն էլ պակաս կարևոր է դառնում»

Մահչուփյան. «Երբ Էրդողանն ու Դավութօղլուն նույն հարթակում են, Դավութօղլուի արածն էլ, չարածն էլ  պակաս կարևոր է դառնում»

Հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին անդրադարձած թուրքական «Urfahaber.com» լրատվակայքը հրապարակել է պոլսահայ գործիչ, Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի ուշագրավ հրապարակումները, որոնք նա արել է «Ալ Ջազիրայի» թուրքական ծառայության հետ հարցազրույցում:

Մահչուփյանը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Ըստ Մահչուփյանի՝ հիմա «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ- AKP) համար իսկական ժամանակն է, որպեսզի նստի ու մտածի. կկարողանա՞ արդյոք պահպանել առողջ դատողությունը և կանխել կուսակցության ներսում հնարավոր լարվածությունների զարգացումը: Մահչուփյանը կարծիք է հայտնել, որ առաջիկա քաղաքական ժամանակաշրջանում ԱԶԿ-ն կփորձի իր ձեռքում պահել իշխանությունը:

«Դավութօղլուն գերմարդկային ջանքեր գործադրեց. և իր կուսակցության մարտավարությունն էր վարում,  և իր արժեքներն ու ծրագրերը ներկայացնում: Չխուսափեց նաև բանավեճերից, սակայն, հավանաբար, այստեղ իրավիճակը իրականում կապված է հենց Էրդողանի ընկալման հետ: Այսինքն, երբ Էրդողանն ու Դավութօղլուն միևնույն դաշտում են հայտնվում, Դավութօղլուի արածն էլ, չարածն էլ արդեն պակաս կարևոր է դառնում»,- նշել է Մահչուփյանը: 

Նա նաև նշել է, որ անկախ նրանից, թե կուսակցության ներսում այս խնդիրն ինչպես է լուծվում, հասարակությունը ԱԶԿ-ին գնահատելիս որպես հիմք է ընդունում  Էրդողանին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}