Տարածաշրջան07:41, 09 Հունիս 2015
Փայլան. «Կարևոր է, ոչ թե 3 հայի մեջլիսում հայտնվելը, այլ նրանց խոսքը»

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ավելի քան 5 տասնամյակի ընդմիջումից հետո կրկին հայ պատգամավորներ կլինեն: Հայ պատգամավորներից Գարո Փայլանը, որ ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP), ընտրություններից հետո առաջին անգամ խոսել է արդյունքներից:
Փայլանը «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է, որ իր կուսակցության հաջողությունը 4 տարվա աշխատանքի արդյունք է: Նա հիշեցրել է, որ կուսակցության կազմավորմանը մասնակցել են երկրի բոլոր ազգային փոքրամասնությունները և ժողովրդավարության ջատագով բոլոր խմբերը:
«Մեր կուսակցությունում բոլոր ազգերից ներկայացուցիչներ կան, և մենք հավասարությունն ենք պաշտպանում: Գիտենք, որ քաղաքականության մեջ նման փորձ չի եղել»,- ասել է հայ պատգամավորը:
Ըստ Փայլանի դիտարկման՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մեջ էլ քրդեր կան, սակայն այնտեղ հավասարության գաղափարն առաջին պլան չի բերվել և այս առումով ԺԴԿ-ն մյուս կուսակցություններից ավելի առաջավոր է:
Անդրադառնալով 3 հայ թեկնածուների ընտրվելուն՝ Փայլանը նկատել է. «Կարևոր է, ոչ թե 3 հայի մեջլիսում հայտնվելը, այլ նրանց խոսքը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |