• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան16:20, 10 Հունիս 2015

Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ» խորագրով լայնամաշտաբ զորավարժությունները

Թուրքիայում մեկնարկել են «Անատոլիական արծիվ» խորագրով լայնամաշտաբ զորավարժությունները

Թուրքիայի Քոնյա քաղաքում հունիսի 8-ին մեկնարկել է «Անատոլիական արծիվ - 2015/1» խորագրով լայնամաշտաբ զորավարժությունները: Ըստ թուրքական «Hurriyet»-ի՝ զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի (Հյուսիսատլանտյան դաշինք), ԱՄՆ-ի Թուրքիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իսպանիայի և Պակիստանի ռազմաօդային, ցամաքային և ռազմածովային ուժերը:

ԱՄՆ-ն օդուժի զորավարժություններին ներկայացված կլինի F-15 տիպի 12 կործանիչով, Գերմանիան՝ A-310 տիպի 1 ռազմական ինքնաթիռով, Անգլիան՝ EF-2000 տիպի  6 ռազմական ինքնաթիռով, Իսպանիան՝ F-18 տիպի 6 ռազմական ինքնաթիռով, իսկ Պակիստանը F-16 տեսակի 6 կործանիչով:

Իսկ ահա ՆԱՏՕ-ից օդուժի զորավարժություններին կմասնակցի E-3A տիպի 1 ինքնաթիռ, F-4E 2020 տիպի 12 կործանիչ, F-16 տիպի 42 ռազմական ինքնաթիռ, KC-135  տիպի վառելիք փոխադրող 1 ինքնաթիռ, երկու CN-235 տիպի ռազմական ինքնաթիռ, մեկ AS-532 տիպի ռազմական ուղղաթիռ, ինչպես նաև E-7T տիպի ռազմական ինքնաթիռ:

Ցամաքային զորավարժություններին ՆԱՏՕ-ն ներկայացված կլինի 2 T129 (ATAK)  և S-70 ռազմական ուղղաթիռներով, իսկ ծովային զորավարժություններին ՆԱՏՕ-ն գործի կդնի երեք ժամանակակից ռազմանավ:

Զորավարժություններն ացկացվում են փորձի փոխանակման  նպատակով:

Նշենք, որ զորավարժության դիտորդի կարգավիճակով մասնակցելու են, Ադրբեջանը, Բրազիլիան, Դանիան, Ինդոնեզիան, Էստոնիան, Մարոկոն, Ճապոնիան, Քաթարը, Հարավային Կորեայի Հանրապետությունը, Կոսովոն, Լիբանանը, Մալազիան, Մոլդովան , Մոնղոլիան, Ռումինիան, Սենեգալը, Սլովակիան, Սլովենիան, Չիլին, Թաջիկիստանը, Թունիսը, Օմանը:
Զորավարժություննեը կավարտվեն հունիսի 19-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}