Մշակութային07:44, 11 Հունիս 2015
Իգդիրում 13-14-րդ դարերի հայկական խաչքար է գտնվել
Ներկայիս Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջա շրջանում (Կողբ - EH) 13-14-րդ դարերին թվագրվող հայկական խաչքար է գտնվել:
Թուրքական «dkmhaber.com» կայքի հաղորդմամբ` խաչքարը հայտնաբերվել է Կողբի Աշաղը կոչվող թաղամասում կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ:
Տարածքում, որտեղ այժմ մասնավոր շինարարություն է իրականացվում, ժամանակին եղել է հայկական եկեղեցուն կից գերեզմանատուն, որտեղ թաղված են եղել եկեղեցու սպասավորները: Այդ հանգամանքն էլ թույլ է տվել ենթադրել, որ խաչքարը ժամանակին եղել է եկեղեցականներից մեկի շիրմաքարը:
Թուրքական աղբյուրը գրում է, որ խաչքարը տեղափոխվել է Կողբի համայնքապետարան և այժմ որպես հնագիտական նմուշ ցուցադրվում է համայնքապետարանի մուտքի դիմաց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |