• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:21, 11 Հունիս 2015

Էրդողան. «Բոլորը պետք է իրենց էգոն մի կողմ դնեն և կառավարություն ձևավորեն»

Էրդողան. «Բոլորը պետք է իրենց էգոն մի կողմ դնեն և կառավարություն ձևավորեն»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 7-ի խորհրդարական ընտրություններից հետո առաջին ագնամ հայտնվել է հանրության առջև: Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում  ուսանողների 4-րդ միջազգային ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ: Նա  խոսել է Թուրքիայում առկա քաղաքական իրադրության մասին, որի մեջ երկիրը հայտնվել է խորհրդարանական ընտրություններից հետո:

CNNTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ելույթի ժամանակ Էրդողանը բոլորին կոչ է արել հարգել ժողովրդի որոշումը:

«Այս ընտրությունների արդյունքը ժողովրդի որոշումն է, և բոլորը  պարտավոր են հարգել այդ որոշումը: Արդյունքները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը չի ցանկացել միակուսակցական իշխանություն լինի»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Նա ընդգծել է, որ իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, քանի որ ազգընտիր առաջին նախագահն է հանրապետական Թուրքիայի պատմության մեջ: Այդ պատճառով էլ խորհրդարանական ընտրություններից հետո  հանդիպել է խորհրդարանի ամենատարեց պատգամավորի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախկին նախագահ 77-ամյա Դենիզ Բայքալի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:  

Էրդողանը բոլոր ուժերին կոչ է արել սահմանադությամբ սահմանված ժամանակահաատվածում, իրենց էգոները մի կողմ դնելով,  անհապաղ կառավարություն ձևավորել: Ըստ Էրդողանի՝ որևէ մեկը, անկախ քաղաքական ուղղվածությունից, իրավունք չունի իր «ես»-ով շարժվել, պետք է առաջ ընթանա «մենք»-ի սկզբունքով:

Էրդողանը  հավատում է, որ մեջլիսում հայտնված բոլոր կուսակցությունները Թուրքիայի սահամանդրության և օրենքների շրջանակում իրենց ընտրությունը կկայացնեն ոչ թե ճգնաժամի, այլ խնդրի լուծման օգտին: Նա բոլոր կուսակցություններին կոչ է արել  պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար՝ միաժամանակ նշելով, որ սահամանադրությամբ հաստատված կարգով իրեն բաժին ընկած պարտականությունները կյանքի է կոչելու:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի ազգային մեծ ժողովում հայտնվեց 4 կուսակցություն՝ իշխող «Արդարություն և զարգացում», գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական», «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունները: Որևէ կուսակցությունը մեջլիսում բացարձակ մեծամասնություն չի կազմել, հետևաբար Թուրքիան 12 տարվա մեջ առաջին անգամ պետք է ունենա կոալիցիոն կառավարություն: Սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում կառավարություն չկազմելու դեպքում, կնշանակվեն վաղաժամ ընտրություններ:
 
Տեղեկացնենք նաև, որ Թուրքիայի ներկայիս գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ են ձեռք բերել իրենց թեկնածությունն առաջադրած ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`
 
1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Դողանը:
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}