• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 03:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:17, 12 Հունիս 2015

Թուրք սյունակագիր. «Խորհրդարանական ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը»

Թուրք սյունակագիր. «Խորհրդարանական ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը»

Թուրք սյունակագիր Մեհմեթ Շևքեթ Էյգին Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բավականին ուշագրավ դիտարկումներ է արել իր հոդվածում: Նա կարծում է, որ ընտրություններում հաղթել են ծպտյալ հայերը:

Թուրքական «Milligazete» լրատվական կայքում հրապարակված «Հաղթեցին ծպտյալ հայերը» հոդվածում էյգին ներկայացրել է ընտրությունների հաղթող ու պարտվող կողմերին:

Ըստ նրա`  ընտրություններում պարտվել է իշխանությունների «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), չնայած շարունակում է մնալ  երկրի առաջատար կուսակցությունը: Իսկ հաղթողը, ըստ թուրք վերլուծաբանի, քրդական կուսակցությունն է (նկատի ունի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺՀԿ-HDP)-խմբ.):

Բայց հոդվածի հեղինակի համոզմամբ` այդ կուսակցությունն իրականում քրդական չէ: «Արտաքուստ քրդական երևացող, իսկ իրական ինքնությամբ ծպտյալ կուսակցություն է»:

Այնուհետև անդրադառնալով հայ թեկնածուների պատգամավոր ընտրվելու փաստին՝  գրում է. «Մեջլիսում հայտնվել են Թուրքիայի քաղաքացի երեք հայեր: Ծպտյալ հայերի թիվը մեջլիսում ստույգ չգիտեմ, բայց կարծում եմ` 40-ից ոչ պակաս»:

Էյգին համաձայն է անգամ քրդական կուսակցության գոյությանը, միայն թե դե հայկական չլինի: «Ծպտյալ հայերն օգտագործում են մահմեդական քրդերին: Այս գործից ամենամեծ վնասն կրողը լինելու են սուննի մահմեդական քրդերը»,- գրում է Էյգին՝ նշելով, որ նման դրության մեջ չհայտնվելու համար քրդերը պետք է զարթոնք ապրեն, գիտակցեն իրենց մահմեդական ինքնությունը, պարտականությունները ճշտորեն կատարեն և թույլ չտան, որ  ուրիշներն օգտագործեն իրենց:

Քննադատելով այդ հարցում անցյալում կատարված սխալնեևը` հոդվածի հեղինակը նշում է, որ անցած 5 տարիների ընթացքում պետք էր Շարիաթին (իսլամի օրենսգիրք) կողմնակից հավատացյալ քրդերին կազմակերպված հունի մեջ դնել` ի հակադրություն «Քուրդիաստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK): Բացի այդ պետք էր ստեղծել «Քրդական իսլամական» կուսակցություն և ամեն կերպ աջակցել, որպեսզի օրինակ այս խորհրդարանական ընտրություններում հենց այդ կուսակցությունը հաղթեր, այլ ոչ թե ԺԴԿ-ն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}