Տարածաշրջան08:48, 12 Հունիս 2015
Թուրքիայից էլեկտրաէներգիա է մատակարավում «ԻՊ»-ի ահաբեկիչներին

Թուրքիայի Շանլըուրֆա (պատմ. Եդեսիա) նահանգում գտնվող Աքչաքալե շրջանի էլեկտրակայանից, որը տեղակայված է թուրք-սիրական սահմանին, էլեկտրաէներգիա է մատակարարվում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքին:
Թուրքական «t24» լրատվամիջոցը` նշում է, որ նման պնդումը առաջ է քաշել թուրքական «Birgün» լրատվականի թղթակից Էրք Աջարերը: Վերջինիս վկայակոչել է էլեկտրակայանի աշխակիցներից մեկին, ով այդ մասին մասնավորապես ասել է. «Աքչաքալեում օրվա ընթացքում 3-4 անգամ հովհարային անջատումներ են լինում, սակայն Թել Աբյադին շուրջօրյա էնլեկտրաէներգիա ենք մատակարարում»:
Աջարերը խոստովանում է, որ թուրքական իշխանությունները չեն գիտակցում, թե ում են ապահովում էլեկտրաէներգիայով: Չէ՞ որ Սիրիայի այն տարածքներում, որտեղ Թուրքիան մատակարարում է էլեկտրաէներգիա, ԻՊ-ը մարդկանց է կոտորում և վայրագություններ անում:
«Ողբերգական և վերջնական եզրահանգումն այն է, որ «ԻՊ»-ին մատակարարվող էլեկտրաէներգիան մեր գրպանից է գնում»,- նշել է «Birgün»-ի թղթակիցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |