• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 17:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:59, 13 Հունիս 2015

Financial Times. Թուրքիայի համար 4 ազդեցիկ դեմք կա` Էրդողան, Աթաթուրք, Գյուլեն, Օջալան

Financial Times. Թուրքիայի համար 4 ազդեցիկ դեմք կա` Էրդողան, Աթաթուրք, Գյուլեն, Օջալան

Բրիտանական «Financial Times» պարբերականի սյունակագիր Դանիել Դոմբեյի վերլուծության համաձայն՝ Թուրքիայի համար ամենաազդեցիկ 4 անձ կա՝  Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Թուրքիայի ներկայիս  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Գյուլենական համայնքի» առաջնորդ ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենը և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ- PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:

Հեղինակը նշում է, որ ՆԱՏՕ-ի գործընկեր և Եվրամիության (ԵՄ) անդամակցության թեկնածու Թուրքիայի վարկանիշը վերջին տարիներին Էրդողանի վարած բռնատիրական քաղաքականության պատճառով մեծապես տուժել է: Սակայն Էրդողանը կարողացել է ապացուցել, որ իր մրցակիցներից ավելի լավն է:  Նա երկիրը գաղութի է վերածել ու նույնիսկ դրանում գերազանցել է իր մրցակիցներին:

Իր հոդվածում Դոմբեյը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները բնութագրում է որպես «հարված Էրդողանին» և ընդգծում երեք կարևոր հանգամանք:

1. Մարտավարական վերափոխում
Հեղինակի կարծիքով այս ընտրություններում ընդդիմադիր երեք կուսակցությունների հաղթանակը Անկարայի ներքին և արտաքին քաղաքականության, մասնավորապես Եվրոպայի և Միջին Ասիայի երկրների հետ հարաբերությունների համար նոր ուղիներ  կարող է բացել:

2. Դեմիրթաշի հաղթանակը
Ընտրությունների մյուս կարևոր կողմը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ - HDP) առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հաղթանակն էր: Հեղինակը Դեմիրթաշին համարում է «ընտրությունների աստղը», որը կարողացավ ձայներ ստանալ ոչ միայն Էրդողանից հեռացած հավատացյալ քրդերից, այլև աշխարհիկ թուրքերից, որոնք չէին ցանկանում, որ Էրդողանն ավելի ընդլայնի իր իրավասությունների սահմանները:

3. Ընդդիմության պահանջը
Ընտրությունների հաջորդ առանձնահատկությունն այն էր, որ ընդդիմադիր կուսակցություններն արդեն պահանջում են, որպեսզի Էրդողանը գործի օրենքի սահմաններում, իսկ Էրդողանը ինքն էլ արդեն հասկացել է, որ պետք է շարժվել համագործակցության և փոխըմբռնման ուղիով:

Դոմբեյը նշում է, որ Էրդողանի և նրա հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) նախընտրական քաղաքականությունն արդյունավետ չէր, ինչի արդյունքում Թուրքիան այսօր կամ կոալիցիոն կառավարություն ձևավորելու, կամ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն ունի: Եվ եթե նման ընտրություններ լինեն, ԱԶԿ-ն կրկին ձայներ կկորցնի:

Ըստ Դոմբեյի՝ իր իշխանությունը պահպանելու համար ԱԶԿ-ն ստիպված է համագործակցել և կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցությունների հետ:

«Փոխըմբռնման վրա հիմնված քաղաքականություն ստեղծելու համար պարզ համաձայնությունը բավական չէ: Ամեն դեպքում բևեռացման ժամանակաշրջանն արդեն անցյալում է: Հիմա, երբ Թուրքիան դժվարանում է նոր կառավարություն ձևավորելու հարցում, այն արդեն խստորեն բաժանված չէ տարբեր քաղաքական ճամբարների: Նշաններ կան, որ կարող է սկզբնավորվել ավելի համերաշխ քաղաքականություն», - եզրափակում է Դոմբեյը:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}