• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:51, 15 Հունիս 2015

«Գորշ գայլերի» կուսակցությունը կոալիցիա կկազմի, բայց ոչ սեփական սկզբուքներից հրաժարվելու գնով

«Գորշ գայլերի» կուսակցությունը կոալիցիա կկազմի, բայց ոչ սեփական սկզբուքներից հրաժարվելու գնով

Թուրքական«Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին կրկին խոսել է դեռևս իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) հետ միասին կառավարություն ձևավորելու հավանականության մասին:

ԱՇԿ նահանգային կառույցների ղեկավարների հետ հանդիպմանը կուսկացության նախագահը հայտարարել է, որ ԱՇԿ-ն բաց է բանակցությունների համար: Ըստ Բահչելիի՝ կան կոալիցիա կազմելու այլընտրանքային տարբերակներ, որոնք կյանքի չկոչվելու դեպքում վաղաժամ ընտրությունների անցկացումն անխուսափելի կլինի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» պարբերականը:

Անդրադառնալով ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելուն՝ Բահչելին ասել է, համագործակցությունը հնարավոր է, բայց  դրան հասնելու համար կան պայմաններ: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են որ հայտնվենք կառավարությունում ուլքուջուների (ԱՇԿ-ի ծայրահեղ ազգայանական երիտասարտական թևը) վերացումը կանխելու համար: Սակայն դրա համար մեր սկզբունքներից չենք կարող հրաժարվել, մեր պայմաններից չենք հրաժարվի»,-հայտարարել է Բահչելին:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ պատրաստ է հանդիպել ԱԶԿ նախագահ, երկրի վարչապետի պաշտոնակատար Ահմեթ Դավութօղլուն հետ, եթե վերջինս կոալիցիայի հարցով դիմի իրենց:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 7-ին տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որի ժամանակ ընտրական շեմը հաղթահարած 4 կուսակցություններից և ոչ մեկը չէր կարողացել խորհրդարանում  բացարձակ մեծամասնություն ձևավորել, որը թույլ կտար միանձնյա կառավարություն ձևավորել:

Սահամանդրության համաձայն՝ առաջիկա 45 օրվա ընթացքում պետք է ձևավորել կոալիցիոն կառավարություն: Այժմ կոալիցիոն կառավարության շուրջ տրաբեր քննարկումներ են ընթանում: Հավանական տարբերականերից մեկն էլ  համարվում է ԱԶԿ-ԱՇԿ համագործակցությունը:

Ընտրություններից մեկ օր հետո Բահչելին հայտրարել էր այն պայմանները, որոնց ընդունման դեպքում կմասնակցի կառավարության ձևավորմանը.

1.  Հրաժարում նախագահական կառավարման համակարգին անցնելու մտքից:

2.  Թուրքիայի վարչական բաժանման փոփոխություններ չպետք է լինեն:

3.  Քրդական հարցի կարգավորման գործընթացը պետք է դադարեցվի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}