Քաղաքական13:40, 15 Հունիս 2015
Էրդողանը շանտաժի միջոցով փորձում է խորհրդարանում մեծամասնություն ապահովել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ չի հրաժարվել իր հիմնադրած «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ -AKP) կուսակցության հետ միայնակ կառավարություն կազմելու հեռանկարից և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում:
Այս մասին գրում է թուրքական «Sözcü» պարբերականի թղթակից Ալի Էքբեր Էրթյուրքը, ըստ որի, Էրդողանը հրահանգել է աչքի անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների անձնական գործերը՝ գտնելու համար այն պատգամավորներին, որոնք անհրաժեշտ են ԱԶԿ-ին՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար:
Առաջ է քաշվել այն վարկածը, թե Էրդողանը փորձում է սպառնալիքների և շանտաժի միջոցով ԱԶԿ տեղափոխել որոշ պատգամավորների, որոնց շնորհիվ հնարավորություն կստանա միայնակ կառավարություն ստեղծել:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություներում ԱԶԿ-ն 258 պատգամավորական մանդատ էր ստացել: Նրան անհրաժեշտ է ևս 18 պատգամավոր ընդգրկել իր շարքերը՝ խորհրդարանում մեծամասնություն կազմելու և ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |