Տարածաշրջան08:52, 16 Հունիս 2015
Vatan. Բարզանին խոստանում է նախագահ դառնալու դեպքում Քուրդիստանն անկախ հռչակել

Հյուսիասային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մեսութ Բարզանին հայտարարել է, որ իր պաշոնին վերընտրվելու դեպքում երկու տարվա ընթացքում կհասնի Քուրդիստանի անկախության հռչակմանը:
Ըստ թուրքական «Vatan» պարբերականի՝ այս մասին տեղական լրատվականներին հայտնել է Իրաքյան Քուրդիստանի մի պաշտոնյա, ով , սակայն, չի ցանկացել նշել իր անունը:
Նշվում է, որ Բարզանիի կարգադրությամբ՝ նախագահական ընտրություններն անցկացվելու են 2015թ. օգոստոսի 20-ին, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Շիրվան Զըրարը հայտնել է, որ ընտրություններին պատրաստվելու համար 6 ամիս ժամանակ է անհրաժեշտ:
«Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցությունը քննադատել է նախագահին ընտրությունների ժամկետի մեջ փոփոխություններ անելու համար` նման որոշումը համարելով անսպասելի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |