Մարզական09:26, 16 Հունիս 2015
Բաքվից հետո եվրոպական հաջորդ օլիմպիական խաղերը հնարավոր է անցկացվեն Թուրքիայում

Եվրոպայի օլիմպիական կոմիտեների (EOC) գործադիր խորհրդի անդամ և Թուրքիայի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնահագահ Հասան Արաթը հայտարարել է, որ հաջորդ Եվրոպական խաղերը կարող են անցկացվել Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է թուրքական «canlihaber» լրատվական կայքը, Արաթը նշել է, որ այն բանից հետո երբ Հոլանդիան հրաժարվել էր 2019թ. Եվրոպական խաղերի անցկացումից, Թուրքիան ներառվել է այն այն երկրների ցանկում, որոնք կարող են հյուրընկալել 2019թ. սպորտի պատմության մեջ երկրորդ Եվրոպական խաղերը:
«Եթե հաջորդ հյուրընկալողը Թուրքիան լինի, ապա ոչ միայն Ստամբուլն է պատրաստ խաղերի անցկացմանը, այլ նաև Մերսինը և Անթալիան: Ցանկության դեպքում Թուրքիան եվրոպական խաղերը կարող է ամենացածր գներով անցկացնել: Որոշումը, սակայն քաղաքական գործիչներինն է»,- ընդգծել է Արաթը:
Նշենք, որ առաջին Եվրոպական խաղերը տեղի են ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում (հունիսի 12-28): Հայաստանը նույնպես մասնակցում է այդ խաղերին և ներկայացված է 6 մարզաձևում (բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թեքվանդո, հրաձգություն)` ընդհանուր հաշվով ուղարկելով 25 մարզիկ: Այս պահի դրությամբ Հայաստանը նվաճել է մեկ արծաթե մեդալ: Այդ մեդալը Հայաստանին պարգևել է 66 կգ քաշային կարգում հանդես եկող հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |