Տնտեսական10:18, 17 Հունիս 2015
Ռուսաստան ամենաշատ զբոսաշրջիկ ուղարկող երկրորդ երկիրը Թուրքիան է

Ռուսաստան այցելող զբոսաշրջիկների թվով Թուրքիայի քաղաքացի զբոսաշրջիկները երկրորդ տեղն են զբաղեցնում` զիջելով Չինաստանի քաղաքացիներին: Թուրքական «Turizmdebusabah» լրատվական կայքը, հղում անելով Ռուսաստանի դաշնային տուրիստական գործակալության (Rosturizm) նախագահ Օլեգ Սաֆոնովի արած հայտարարությանը, նշում է, որ թեև Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Եվրոպան և ԱՄՆ-ն պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, այնուամենայնիվ, 2015թ. առաջին քառորդի ընթացքում Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 16%-ով:
Ըստ Rosturizm-ի տվյալների` 2015թ. Ռուսաստան մեկնած զբոսաշրջիկների քանակով առաջին տեղը զբաղեցնում է Չինաստանը (40.7000), իսկ երկրորդ տեղը` Թուրքիան (29.700):
Եթե 2014-ին Ռուսաստան այցելել էր շուրջ 6 մլն 33 հազար զբոսաշրջիկ, ապա 2015թ առաջին չորս ամսում Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների թիվն արդեն հասել է 7մլն 35 հազարի:
Իսկ ահա իսրայելցի և գերմանացի զբոսաշրջիկների թիվը 18 հազար կազմել: Նշվում է նաև, որ Թայլանդից, Բրազիլիայից, Իսպանիայից, Դանիայից, Ֆինլանդիայից Ռուսաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |