• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:25, 17 Հունիս 2015

Աբդուլլահ Գյուլը գրավոր հայտարարություն է արել իր մասին գրված գրքի վերաբերյալ

Աբդուլլահ Գյուլը գրավոր հայտարարություն է  արել իր մասին գրված գրքի վերաբերյալ

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը գրավոր հայտարարություն է տարածել իր նախկին գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերի հեղինակած գրքի վերաբերյալ: Վերջերս հրատարակված «12 տարի Գյուլի հետ» գիրքը Թուրքիայում մեծ աղմուկ է հանել և զանազան քննարկումների ու մեկնաբանությունների առիթ հանդիսացել:

Ինչպես իրազեկում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Գյուլի հրապարակած գրավոր հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Հայտնի է, որ նախորդ նախագահները պատվիրել են գրքեր գրել իրենց կյանքի փորձի մասին: Ահմեթ Սևերն էլ նույն կերպ գիրք է գրել իր սեփական դիտարկումների և շրջապատից ստացած տպավորությունների հիման վրա:

Ես ցավով եմ հետևում, թե ինչպես են տարբեր շրջանակներ փորձում  այդ գիրքը տարաբնույթ արկածների մեջ ներքաշել: Նրանք, ովքեր փորձում են հասարակության մեջ ստեղծել այն թյուր կարծիքը, թե այդ գիրքը իմ կողմից է գրվել, թելադրվել, իմ հավանությանն է արժանացել կամ նույնությամբ արտացոլում է իմ տեսակետները, մոլորության մեջ են:

Այդ գրքի ստեղծման գործում որևէ խորհուրդ չեմ տվել և չեմ ունեցել որևէ մասնակցություն: Սևերին անգամ հայտնել եմ, որ հավանություն չեմ տալիս այդ գաղափարին: Ինչպես քաջ հայտնի է հասարակությանը, իմ հայացքներում տեղ չկա գրաքննության և բռնության համար: Մարդկանց անձնական կարծիքի և խոսքի ազատության հանդեպ հարգանքն ինձ համար ամենակարևորն է: Այդ իսկ պատճառով ես չեմ կարող գիրք գրելու կամ չգրելու վերաբերյալ որևէ հրահանգ տալ թեկուզև իմ խորհրդականին: Ուստի պետք չէ այս գրքին վերագրել տարբեր իմաստներ և քաղաքական շահեր»:

Նշենք, որ Ահմեթ Սևերի «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գրքում ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում եղած վեճերը, խմորումները և տարաձայնությունները:  Կարծիք էր հայտնվել, թե գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}