Տնտեսական12:14, 17 Հունիս 2015
Թուրք նախարարը չեղյալ է հայտարարել Ռուսաստան կատարելիք այցը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը չեղյալ է հայտարարել Ռուսաստան կատարելիք այցը:
Նախարար Յըլդըզը հունիսի 18-20-ը Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր Միջազգային տնտեսական ֆորումին: Նախատեսվում էր նաև ավարտին հասցնել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ աշխատանքները: Հայտնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը
Ըստ աղբյուրի` Ռուսաստանը «Թուրքական հոսքի» վերաբերյալ պայմանագրի հարցում Անկարայից պատասխան է սպասում մինչև ամսվա վերջ: Մոսկվան անհանգստացած է, որ Թուրքիայի նոր խորհրդարանը կարող է չհաստատել համաձայնագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ «Թուրքական հոսքի» վերաբերյալ տարվող բանակցություններում Թուրքիայում կազմավորվելիք կոալիցիոն կառավարությանը դիտում է որպես խոչընդոտ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |