• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:45, 18 Հունիս 2015

Դավութօղլուն հայտարարել է, թե լուրջ չի վերաբերվում Գյուլի մասին պատմող գրքին

Դավութօղլուն հայտարարել է, թե լուրջ չի վերաբերվում Գյուլի մասին պատմող գրքին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն առաջին անգամ խոսել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին Ահմեթ Սևերի հեղինակած գրքի մասին: Թուրքական  «HaberTürk»  հեռուստաընկերության եթերում հյուրընկալված Դավութօղլուն նշել է, որ ինքը դեռևս չի ընթերցել գիրքը, բայց այդ գրքում չկան հուշագրությանը բնորոշ երեք կարևոր առանձնահատկություններ, հետևաբար  պետք չէ գրքին լուրջ վերաբերվել:

«1. Պետք է ոչ թե արձանագրել դեպքն ու դրանից հետևություններ անել, այլ ներկայացնել այդ իրադարձության ընթացքը, վերելքներ ու վայրէջքները, կարողանալ լավ նկարագրել տեղի ունեցող դեպքերը:

2. Իրական լինելը: Այսինքն՝ խտրականություն չանել: 12 տարվա ընթացքում հազարավոր դեպքեր են տեղի ուենցել, դրանցից կամայականորեն և միակողմանիորեն որոշները, ընտրելն ու ներկայացնելը ճիշտ չէ: Սրանք պետական արխիվներում կամ որևէ այլ տեղ չգրանցված բաներ են, որ հնարավոր չէ ստուգել: Հետևաբար, պետք է այնպես գրել, որ դա չհակասի դիմացինի հիշողություններին:

3. Պետք է կարողանալ համոզել, որ դրանք իսկապես հիշողություններ են՝ բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ… Այս գրքում այդ երեքից ոչ մեկն էլ չկա, ուստի ես դրան լուրջ չեմ մոտենում: Իսկ ժամանակի ընտրության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է», -ասել է Թուրիքիայի վարչապետը:

Հիշեցնենք, Որ Աբդուլլահ Գյուլի նախկին գլխավոր խորհրդական Ահմեթ Սևերը  հեղինակել է «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գիրքը, որտեղ ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները և անհամաձայնությունները:  Կարծիք էր հայտնվել, թե գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:

Իսկ նախօրեին տարածած մի գրավոր հայտարարությամբ Թուրքիայի նախկին նախագահը տեղեկացրել էր, որ ինքը որևէ կերպ չի նպաստել կամ աջակցել գրքի ստեղծմանը և անգամ հայտնել է հեղինակին, որ հավանություն չի տալիս նման գիրք գրելու գաղափարին:
 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}