Տնտեսական07:43, 18 Հունիս 2015
Միլիոնատերերի թիվն աշխարհում հասել է ռեկորդային ցուցանիշի. Թուրքիան չկա առաջին 25-յակի մեջ

2014թ. աշխարհում միլիոնատերերի թիվն արձանագրել է ռեկորդային ցուցանիշ. աճել է 14.6 տոկոսով` հասնելով 14.6 միլիոնի:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, «RBC Wealth Management ve Capgemini»-ի կազմած զեկույցին, հայտնում է, որ 2014-ի ընթացքում 920 հազարով ավելացել է այն մարդկանց թիվը, որոնց կարողությունը գերազանցում է 1 մլն դոլարի շեմը:
Զեկույցի համաձայն` ԱՄՆ-ում նախորդ տարի ի հայտ է եկել 345հզ նոր միլիոնատեր, արդյունքում միլոնատերերի թիվը Միացյալ Նահանգներում հասել է 4մլն 351 հազարի: Նման ցուցանիշում ԱՄՆ-ն աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Հաջորդաբար 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցնում են Ճապոնիան (2մլն 452հզ) և Գերմանիան (1 մլն 141հզ): Միլիոնատերերի 17 տոկոսանոց աճ ունեցող Չինաստանը հանգրվանել է 4-րդ հորիզոնականում:
Միլիոնատերերի թվի նվազում է նկատվել է Ռուսաստանում, Բրազիլիայում, Մեքիսկայում և Հոլանդիայում:
Թուրքիայի մասին նշվում է, որ իր միլիոնատերերի թվով այդ երկիրը տեղ չի զբաղեցնում անգամ ցանկի առաջին 25 երկրների շարքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |