• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 05:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական07:45, 23 Հունիս 2015

Թուրքիան Եվրոպայի 7-րդ ամենաթանկ երկիրն է

Թուրքիան Եվրոպայի 7-րդ ամենաթանկ երկիրն է

Թուրքիայի հետազոտական ընկերության՝ բնակչության գնողունակության վերաբերյալ  հրապարակած վիճակագրության համաձայն՝ ապրանքների և ծառայությունների մատչելիության առումոով եվրոպական 37 երկրների ցուցակում Թուրքիան 10-րդ տեղն է գրավում:

Ըստ թուրքական «ensonhaber.com» լրատվակայքի ՝ այդ 37 երկրներում (Եվրամիության անդամ 28 երկրները, «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի» (EFTA) 3  երկրները՝ Շվեյցարիան, Իսլանդիան, Նորվեգիան, ԵՄ-ի  5 թեկնածու երկրներն  ու  Բոսնիա- Հերցոգովինան) ամենաթանկ երկիրը Շվեդիան է, իսկ ամենաէժան ապրանքներ և ծառայություններ վաճառող երկիրը՝ Մակեդոնիան: Այսպես, միջինում 100 եվրո արժողությամբ ապրանքներն ու ծառայությունները Շվեդիայում կարելի է ձեռք բերել 154 եվրոյի, իսկ Մակեդոնիայում՝ 47 եվրոյի դիմաց:

2014 թ. Թուրքիայի համար այդ ցուցանիշը հավասար է եղել 61 եվրոյի, մինչդեռ նախորդ՝ 2013թ. այն կազմում էր 64 եվրո: Ըստ աղբյուրի՝ պատճառը եվրոյի փոխարժեքի տատանումն է Թուրքիայում: 2013թ. 1 եվրոն համարժեք է եղել 2.53 թուրքական լիրայի, իսկ 2014թ.՝ 2.91 լիրայի:

Թուրքիայի վիճակագրական ընկերության նույն հետազոտության արդյունքների համաձայն՝ Թուրքիայում ամենաթանկ ապրանքները անձնական փոխադրամիջոցներն են, որոնք դուրս են միջինացված 100 միավորի սահմաններից: Այս առումով Թուրքիան Եվրոպայի 7-րդ ամենաթանկ երկիրն է՝ Նորվեգիայից, Դանիայից, Իսլանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից և Պորտուգալիայից հետո: Մնացած ապրանքների և ծառայությունների գները ավելի ցածր են եվրոպական նշյալ չափանիշային միավորից: Այսպես, սպառողական էլեկտրոնիկայի և ալկոհոլային խմիչքների միջինացված ինդեքսը հավասար է 87 միավորի, սննդի և ոչ ալկոհոլային խմիչքներինը՝ 84 միավորի, ռեստորանների և հյուրանոցներինը՝ 74, հագուստինը՝ 63, սպառողական ապրանքների և ծառայություններինը՝ 61 միավորի:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}