Տարածաշրջան13:24, 22 Հունիս 2015
Թուրք գրող. «Կարսի պատմական հուշարձանները ոչնչացման եզրին են»

Պատմական Հայաստանի Կարս քաղաքում բնակվող թուրք գրող Իսա Յըլմազը խոսել է Կարսի պատմական հուշակոթողների ներկայի վիճակի մասին: Ընդգծելով, որ այս հինավուրց քաղաքն իր պատմությամբ կարող էր ինֆորմացիայի հարուստ աղբյուր լինել ֆիլմարտադրության և գրական ստեղծագործությունների համար՝ գրողը մտահոգություն է հայտնել, որ առկա բարձիթողի վիճակի ու անտարբեր վերաբերմունքի պատճառով շատ շուտով Կարսի միակ պատմական հուշարձանը կարող է մնալ ընդամենը ու միայն Կարսի բերդը:
Թուրքական «habertuar.com» լրատվակայքի համաձայն՝ Յըլմազը հայտարարել է, որ ուրարտուական ժամանակաշրջանից ի վեր տարբեր քաղաքակրթությունների օջախ հանդիսացած Կարսի մի շարք պատմական կառույցներ ոչնչացման վտանգի մեջ են:
Յըլմազը, ով «Մի հայի դի Կարսում» գրքի հեղինակն է, հետևյալ կարծիքն է արտահայտել. «Պատմությունն ու քաղաքակրթությունը շարունակում են ապրել անցյալից մնացած այն հուշակոթողների շնորհիվ, ինչպիսիք են պատմական տները, ամրոցները, հյուրատները, բաղնիքները: Դրանք արվեստի գործեր են:
Մինչդեռ, օրինակ, վերջին տարիներին Կարսում մի շարք ռուսական տներ են քանդվել ու դրանց փոխարեն նոր շենքեր կառուցվել: Անհրաժեշտ է, որ մշակույթի նախարարությունը անմիջապես գրանցի և պաշտպանության տակ առնի Կարսում գտնվող պատմական կառույցները»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |