Քաղաքական10:00, 22 Հունիս 2015
Էրդողանը «Twitter»-ում գրառում է արել կոալիցիայի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին երեկոյան «Twitter»-ի իր պաշտոնական էջում մի քանի թվիթ է գրել `կիսվելով կոալիացիայի վերաբերյալ իր մոտեցումներով:
Ըստ «CNNTurk»-ի` Էրդողանը մասնավորապես գրել է.
«Թուրքիան, ընդհանուր լեզվի, նպատակների և մոտեցման հիման վրա ստեղծված կոալիցիայի միջոցով կայունության և վստահության մթնոլորտը նորից կարող է վերահաստատել: Ոչ թե միասնական գաղափարները, այլ տարբերությունները առաջին պլան մղելով` խաղը փչացնել ցանկացողները ազգի առաջ պատասխան են տալու» ասել է նա:
Էրդողանը իր գրառման մեջ նաև ավելացրել է, որ ոչ ոք իրավունք չունի օգտագործել ընտրությունների արդյունքում ձեռք բերած իր հաջողությունները համակարգը կողպելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |