Տարածաշրջան08:30, 24 Հունիս 2015
Վանում միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Վան քաղաքում այս գիշեր միմյանց հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել:
Թուրքական «haber3» լրատվակայքի փոխանցմամբ՝ ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Մոլաքասըմ գյուղը, որտեղ 1.35-ին գրանցվել է 4,6 մագնիտուդ հզորությամբ, իսկ ընդամենը րոպեներ անց՝ 1.43-ին՝ 3.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Առաջին ցնցման հիպոկենտրոնը եղել է 5 կմ, իսկ երկրորդինը՝ 1 կմ խորության վրա: Ցնցումները զգացվել են Վանի կենտրոնում և շրջակա գյուղերում, նյութական վնասներ և զոհեր չեն գրանցվել:
Նշենք, որ Վանը սեյսմիկ առումով բավական վտանգավոր գոտի է: Այստեղ ստորգետնյա ցնցումները հաճախակի բնույթ են կրում: Վeրջին խոշոր երկրաշարժը Վանում գրանցվեց 2011թ. հոկտեմբերի 23-ին: Էպիկենտրոնում, որը Վանի Թաբանլը գյուղն էր, ցնցումները գրանցվեցին 9 մագնիտուդ, շրջակա բնակավայրերում՝ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդող հինգ օրերի ընթացքում տեղի ունեցավ ևս 722 հետցնցում: Երկրաշարժի պատճառով հազարավոր շինություններ ավերվեցին և հարյուրավոր մարդիկ զոհվեցին:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |