Մշակութային13:54, 24 Հունիս 2015
Թուրքերին մտահոգել է Կարսի պատմական հուշարձանների ոչնչացման մասին հայկական անդրադարձը

Օրեր առաջ Ermenihaber.am-ն անդրադարձել էր պատմական Հայաստանի Կարս քաղաքի հուշարձանների՝ ոչնչացման եզրին լինելու փաստին և այդ առթիվ իր մտահոգությունները հայտնած թուրք գրող Իսա Յըլմազի հայտարարությանը:
Թուրքական կողմի ուշադրությունից չի վրիպել հայկական լրատվամիջոցի կողմից այդ թեմային արված անդրադարձը: Մասնավորապես «Cihan» լրատվական գործակալությունը այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու համար դիմել է գրող Յըլմազին:
«Կարսի պատմական կոթողների մեկ առ մեկ ոչնչանալու մասին Իսա Յըլմազի հայտարարությանն անդրադարձել է Երևանում տեղակայված «Ermenihaber» լրատվական գործակալությունը,- գրում է «Cihan»-ը,- Իսա Յըլմազն այս առթիվ նկատեց, թե շատ ցավալի է այն փաստը, որ Երևանն ավելի շատ է մտահոգվում Կարսի համար, քան Անկարան: Ըստ Յըլմազի՝ ավերվող յուրաքանչյուր կառույցի հետ միասին պատմությունից մի քար է պոկվում: Խելամիտ չէ ոչնչացնել պատմությունը ինչ է թե վարձով բնակարաններ ապահովվեն քաղաք եկող համալսարանականների համար»:
«Cihan»-ից բացի թեմային անդրադարձել են նաև շուրջ մեկ տասնյակ թուրքական լրատվամիջոցներ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ պատմական Հայաստանի Կարս քաղաքում բնակվող թուրք գրող Իսա Յըլմազը, ընդգծելով, որ այս հինավուրց քաղաքն իր պատմությամբ կարող էր ինֆորմացիայի հարուստ աղբյուր լինել ֆիլմարտադրության և գրական ստեղծագործությունների համար՝ մտահոգություն էր հայտնել, որ առկա բարձիթողի վիճակի ու անտարբեր վերաբերմունքի պատճառով շատ շուտով Կարսի միակ պատմական հուշարձանը կարող է մնալ ընդամենը ու միայն Կարսի բերդը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |