• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:35, 25 Հունիս 2015

Cumhuriyet . «Էրդողանը կոալիցիայի վերաբերյալ ուղերձ է հղել Քըլըչդարօղլուին»

Cumhuriyet . «Էրդողանը կոալիցիայի վերաբերյալ ուղերձ է հղել Քըլըչդարօղլուին»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ – AKP) և գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության»  (ԺՀԿ - CHP) միջև կոալիցիայի ձևավորումը հետզհետե ավելի հավանական է դառնում: Թուրքական ընդդիմադիր Cumhuriyet» պարբերականի համաձայն՝ հայտնի է դարձել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոալիցիայի վերաբերյալ ուղերձ է հղել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես դուրս չեմ գա սահմանադրությամբ ենթադրվող շրջանակներից և կոալիցիոն կառավարության համար խնդիրներ չեմ ստեղծի»:
 
«Cumhuriyet»-ի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը հետևյալ կարծիքն է հայտնել . «Ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ - MHP) հետ կոալիցիա ստեղծելու հավանականության բացառվելու և վաղաժամ ընտրությունների դեպքում ԱԶԿ-ի՝ քուրդ ընտրողների հաշվին ավելի շատ ձայների կորուստ ունենալու մտավախության պատճառով Էրդողանը սկսել է ավելի բարեհաճորեն նայել ԱԶԿ- ԺՀԿ կոալիլցիային»:
 
Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահին մոտ կանգնած ոմն անձ հայտարարել է, թե ԱԶԿ- ԱՇԿ կոալիցիան շատ հեշտ կարող է լինել, սակայն վաղաժամ ընտրությունները կարող է կանխարգելել միայն ԱԶԿ-ի և  ԺՀԿ –ի  համատեղ ձևավորած կոալիցիան:
 
Առաջ է քաշվել նաև այն վարկածը, որ  Թուրքիայի իշխող և գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների միջև ստեղծվելիք հնարավոր կոալիցիան կարող է մեծացնել նաև Դավութօղլուի՝ կուսակցության ներսում ունեցած իշխանությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}