Տարածաշրջան08:57, 25 Հունիս 2015
Ըստ թուրքական հետախուզության՝ Թուքրիայից 4.500 մարդ է անցել Սիրիա՝ քրդերին զինակցելու

Թուրքիայի հետախուզական ծառայությունը զեկույց է պատրաստել, որտեղ ներկայացրել է թե «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»-ից (ՔԲԿ-PKK) որքան զինյալ է մեկնել Սիրիա` պատերազմելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ:
Թուրքական «haber3» լրատվամիջոցը, հղում անելով «Hürriyet»-ի թղթակցի տրամադրած տեղեկատվությանը, նշում է, որ այն բանից հետո, երբ ԻՊ-ը հարձակվեց Սիրիայի Քոբանի բնակավայրիի վրա, ԱՄՆ-ի գլխավորությամբ տարածաշրջանի մի շարք քրդական խմբավորումներ սկսեցին համախմբվել:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի 4.500 քաղաքացի կռվել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG )-ի շարքերում: Վերջինիս կազմում կռվող Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը հանդիսանում է հենց ՔԲԿ-ի անդամ:
Հիշեցնենք, որ երբ ԻՊ-ը հարձակվել էր Քոբանի քաղաքի վրա և դաժանորեն կոտորում էր տեղի բնակչությանը, որոնց թվում էին նաև եզդիները, Թուրքիան չէր թուլատրում ՔԲԿ-ի զինյալներին անցնել սահմանը և օգնել Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտնչող քրդական մյուս զորաջոկատներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |