Տարածաշրջան09:04, 29 Հունիս 2015
Դավութօղլուն Սիրիա ներխուժման մասին. «Թուրքիայի զինված ուժերը գտնվում են պատրաստ վիճակում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Սիրիայի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած զարգացումներից հետո հրաման է տվել Թուրքիայի զինված ուժերը Սիրիա մտցնելու մասին: Սակայն ինչպես տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը, Դավութօղլուն հետքայլ է արել, երբ ԶՈՒ գլխավոր շտաբը ներկայացրել է հնարավոր ռիսկերը:
Հունիսի 29-ին Դավութօղլուն Սիրիա զորքեր մտցնելու վերաբերյալ հայտարարություն է արել: Նա նշել է, որ իրենք պատրաստ են ամեն տեսակ զարգացման և Թուրքիայի զինված ուժերը գտնվում են պատրաստ վիճակում: «Թուրքիայի սահմանի անվտանգությունը և խաղաղությունը սպառնալիքի տակ հայտնվելու դեպքում Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ հավանական զարգացումներին և այդ պատրաստության հարցում բոլոր աշխատանքները կատարվել են»,- ասել է Դավութօղլուն՝ ընդգծելով, որ երկրին սպառնացող վտանգի դիմաց չեն լռի:
Դավութօղլուի խոսքերով` Թուրքիայի անվտանգությունից և խաղաղությունից առավել ոչինչ չկա: Նա նշել է, որ այս տեսանկյունից Թուրքիայի ԶՈՒ-ն թուրք ազգի, Թուրքիայի խաղաղության շարունակման համար ամեն պահ ոտքի է կանգնած, ամեն պահ զգոն է և այս հարցում ոչ մի անփութություն աչքաթող չեն անի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |