Տարածաշրջան13:05, 29 Հունիս 2015
Քոբանիում հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կան

Սիրիայի՝ Թուրքիայի սահմանին գտնվող քրդական Քոբանի քաղաքի վրա հարձակված Իսլամական Պետության (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գրոհայինները գերի են վերցրել բազմաթիվ քաղաքացիների, կան բազմաթիվ զոհեր և հարյուրավոր վիրավորներ:
Թուրքական «Radikal» պարբերականի համաձայն՝ քաղաքի տարբեր կետերում ռումբերով բեռնավորված մեքենաների պայթյունով սկսված բախումները դեռևս շարունակվում են, մինչ այժմ արդեն 152 քաղաքացի է սպանվել, կա 400 վիրավոր: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ամենից շատ տուժել են գյուղերը: Ականատեսներից մեկի խոսքերով՝ գրոհայինները այրել են բնակիչների տները՝ փորձելով ողջ-ողջ այրել նրանց: Քաղաքացիները ստիպված են եղել այնուամենայնիվ մնալ այրվող տան ներսում, քանի որ նրանց վրա նաև դրսից է կրակ բացվել: Քոբանիի բնակիչների մի մասը՝ կանանց և երեխաների հետ փորձել է փախչել Թուրքիա, սակայն սահմանից անցնել չկարողանալու պատճառով ստիպված է եղել գիշերել սահմանին:
Հիշեցնենք, որ ԻՊ-ի գրոհայինները չորս տարբեր կետերից Սիրիայի Քոբանի քաղաք էին ներթափանցել հունիսի 25-ի վաղ առավոտյան՝ պայթյուններ իրականացնելով քաղաքի տարբեր վայրերում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |