Քաղաքական14:02, 30 Հունիս 2015
Թուրքական մեջլիսի հայ պատգամավորը սիրիական հարցն է բարձրացրել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ձախակողմյան քեմալիստական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ -CHP) կողմից առաջադրված և ընտրված հայազգի պատգավոր Սելինա Օզուզուն Դողանը թուրքական մեջլիսում ներկայացրել է իր առաջին հարցաշարը: Թուքական «ulusalkanal.com.tr» լրատվակայքի հաղորդմամբ՝ Սելինան մասնավորապես անդրադարձել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին Թուրքիայի ներգրավվածության հարցին:
Հայ պատգամավորը հարցրել է, թե երբ են Իսլամական Պետության (ԻՊ) գրոհայինները դուրս եկել Թուրքիայից, նաև՝ թե Թուրքիայի որ ճամբարներում են տեղակայված Այն Էլ Արաբի վրա հարձակված ԻՊ-ի զինյալները: Հարցերը ներկայացվել են պատասխանելու վարչապետ Ահմեթ Դավութօղլուին:
Աղբյուրն առաջ է քաշել այն վարկածը, թե Սելինա Դողանի բարձրացրած հարցերը իրականում «Özgür Gündem» պարբերականի տեսակետներն են, որը գտնվում է ԻՊ-ի վերահսկողության ներքո:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |