Տարածաշրջան11:07, 30 Հունիս 2015
Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում թուրք-սիրիական սահմանի մոտ (տեսանյութ)

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում թուրք-սիրիական սահմանի մոտ Սիրիայի տարածք հնարավոր ներխուժման նպատակով:
«Haber7» լրատվամիջոցի հաղորդմամբ` Թուրքիայի զինված ուժերը երկրի մի շարք սահմանամերձ նահանգներում զորքեր են կուտակել:
Գազիայնթեփ (պատմ. Այնթափ) նահանգի 5-րդ զրահատանկայինբրիգադից 32 տանկ է տեղափոխվել դեպի սահմանամերձ Քիլիս նահանգ: Բացի տանկերից Քիլիս են տեղափոխվել զրահամեքենաներ և զինվորական անձնակազմ: Սպառազինության մի մասը կուտակվելու է Քլիլիս նահագի Էլբեյլի շրջանում:
Թուրքական ռազմական ինքնաթիռներն արդեն իսկ նախավարժանք են իրականացնում Հաքքարիի Յուքսեքովա շրջանում, որը սահմանամերձ է Իրաքի հետ: Իսկ Մարդինի նահանգի Նուսայբըն շրջանում, որը շատ մոտ է Սիրիայի Քամըշլը քաղաքին, թուրք զիվորների կողմից փորվել է 2մ երկարությամբ և 3մ լայնությամբ 500 մետրանոց խրամատ:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի քրդական զորաջոկատների հաջող գործողությունների արդյունքում դուրս մղվեցին Սիրիայի Քոբանի բնակավայրից, Թուրքիան մեծ թվով ուժեր կուտակեց Սիրիայի սահմանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |