Տարածաշրջան08:28, 01 Հուլիս 2015
Գարո Փայլան. «Մարգար Եսայանի հայ լինելը ինձ համար կարևոր չէ»
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր հայազգի Գարո Փայլանը քննադատել է մեկ այլ հայ պատգամավորի՝ Մարգար Եսայանին, որը ներկայացնում է իշխող «Արդարութուն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ):
«Hürriyet» պարբերականի հետ զրույցում Փայլանը վերջին շրջանում Մարգար Եսայանի պահվածքը նմանեցրել է Մեհմեթ Մեթիների (ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ, որը ներկայացնում է իշխող կուսակցությոնը-խմբ.) վարքին՝ նշելով, որ որևէ տարբերություն նրանց միջև չի տեսնում:
ԺԴԿ-ն ներկայացնող հայ պատգամավորը, կարևորելով Թուրքիայի մեջլիսում հայ թեկնածուների հայտնվելը, միաժամանակ նշել է, որ իր կուսակցության թուրք և քուրդ պատգավորներին ավելի է նախընտրում, քան Մարգար Եսայանին: Փայլանը իր խոսքերը բացատրել է Եսայանի վերջին շրջանի պահվածքով, ասելով «Գեզիում հավաքված մարդկանց, Քոբանիի ժողովրդին չնկատեց: Երբ հայերին հայհոյեցին, ասեցին «ներողություն ինձ հայ էլ են ասել», Մարգարը դա մեկնաբանեց, թե այդպես չեն ասել, այլ բան են ուզեցել ասել: Մարգարի հայ լինելը ինձ համար կարևոր չէ: Կարևոր է, թե ինչ է ասում, ինչ է պաշտպանում: Իմ կուսակից ընկերները, ինձ ավելի հարազատ են»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |