Քաղաքական11:06, 01 Հուլիս 2015
Էրդողան. «Փոքրամասնությունների իշխանությունը չի կարող լուծում լինել Թուրքիայի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական պալատում ընդունել է մեջլիսի նախկին պատգամավորներին:
Թուրքական «Turkiyegazetesi.com» լրատվակայքի վկայությամբ՝ հանդիպման ժամանակ Էրդողանը որոշ հայտարարություններ է արել, որոնք, ինչպես աղբյուրն է նշում, կարող են համարվել նախազգուշացում՝ Թուրքիայի քաղաքական կուսակցություններին:
«Մեջլիսում ներկայացված կուսակցությունները քննության առաջ են կանգնած: Այդ քննությունը հաջողությամբ հանձնողներն առաջիկայում ժողովրդի կողմից իրենց պարգևը կստանան: Իսկ նրանք, ովքեր իրենց անձնական քաղաքական հաշիվները ժողովրդի կարիքներին են հակադրում, անկասկած, արժանին կստանան ժողովրդից: Ես համոզված եմ, որ փոքրամասնությունների իշխանությունը Թուրքիայի խնդիրներին լուծում չի կարող տալ»,- նկատել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ ժողովուրդն իրեն այդ պաշտոնին բերել է հենց նրա համար, որպեսզի նմանատիպ իրավիճակներում երկիրը ապահով և անվնաս պահի: Էրդողանը խոստացել է, որ թե կոալիցիայի ստեղծվելու, թե արտահերթ ընտրությունների դեպքում հնարավորինս կապահովվեն Թուրքիայի կայունությունն ու անվտանգությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |