Տարածաշրջան10:15, 03 Հուլիս 2015
Հայաստանի սահմանապահները սահմանն անցած կովին վերադարձրել են թուրքերին

Կարսի Արփաչայ շրջանում արածող խոշոր եղջերավոր անասուններից մի կով անցել է Հայաստան:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը հայտնում է, որ հովիվը փայտով ծեծել է կովին, ինչի պատճառով է կենդանին փախել և մտել է Ախուրյան գետը: Հայ սահմանապահները չորքոտանուն հանել են գետից՝ փրկելով ջրախեղդ լինելուց:
Գյուղի բնակիչները կովը հետ ստանալու համար դիմել են Դիգորի համայնքապետարան: Համայնքապետ Իսա Բոլաթը կովի համար հուլիսի 2-ին խոսել է Հայաստանի սահմանապահության պատասխանատուների հետ:
Համապատասխան ընթացակարգից հետո Հայաստանի սահմանապահ զինվորները կովին տարել են գետի մոտ, սակայն կենդանին հրաժարվել է անցել հանդիպակաց կողմ: Զինվորները սանձը նետել են գետի մյուս ափ, որպեսզի կովի տերը կարողանա կենդանուն հանել գետից:
Թուրք հովիվը կովը հետ ստանալուց հետո հայտնել է, որ երջանիկ է երեք օր հետո կենդանուն վերագտնելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |