Քաղաքական12:41, 03 Հուլիս 2015
Հայտնի է Թուրքիայի նոր Պաշտպանության նախարարի անունը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել Վեջդի Գյոնուլը: Ըստ թուրքական «rotahaber»-ի`Գյունելը այդ պաշտոնին նշանակվեցԹուրքիայի գործող պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի` խորհրդարանի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ ընտրվելուց հետո:
Գյոնուլը ծնվել է 1939թ.` Էրզինջանում (պատմ. Երզնկա): Ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետը: Ուսումը շարունակելով ԱՄՆ-ում գտնվող Հարավային Կալիֆորնիայի համալսարանում` ստացել է մագիստրոսի կոչում:
Գյոնուլը 2002-2011թթ. զբաղեցրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը: Եղել է Անկարայի Քոջայելի նահանգի նահանգապետ: 1988թ. Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունում աշխատել է նաև որպես խորհրդական:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |