• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 17:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:16, 06 Հուլիս 2015

Մարգար Եսայան. «Չէի կարող հայկական հիմնադրամների ունեցվածքները բռնագրաված կուսակցությանն անդամակցել»

Մարգար Եսայան. «Չէի կարող հայկական հիմնադրամների ունեցվածքները բռնագրաված կուսակցությանն անդամակցել»

Թուրքական «Kanalhaber» լրատվական կայքը Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) Մարգար Եսայանի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ, ի թիվս բազմաթիվ թեմաների, քննարկվել են վերջինիս հայկական ինքնության ու որոշ լրատվամիջոցների թիրախում հայտնվելու հարցերը: Հարցազրույցի` վերոնշյալ թեմաների վերաբերյալ հատվածները ներկայացնում ենք ստորև.

- ԱԶԿ-ում լինելու Ձեր հիմնական պատճառն այն է, որ այնտեղ ընդունում են Ձեր հայկական ինքնությու՞նը:   

- Դա գործի մի մասն է: Այստեղ լինելս պայմանավորված է նրանով, որ ԱԶԿ-ից սկսվեց այն դեմոկրատական հեղափոխությունը, որին սպասում էինք 100 տարի: Ես ինչպե՞ս կարող էի մի կուսակցության անդամ լինել, որը դեռ 6 ամիս առաջ 52 մարդու մահվան պատճառ դարձավ: Ինքս ինձ կհակասեի: Այդ ԺՀԿ-ն (Ժողովրդահանրապետական կուսակցություն) էր, որ սահմանեց «ունեցվածքի հարկը», ԺՀԿ-ն էր, որ բռնագրավվեց հայկական հիմնադրամների ունեցվածքները: Դրա հետևանքները վերացնելուն միտված ԱԶԿ-ի ընդունված օրենքը Քեմալ Քըլըչթարօղլուի (ԺՀԿ-ի առաջնորդ) ստորագրությամբ մտավ սահմանադրական դատարան: Ես ինչպե՞ս կարող էի նման ԺՀԿ-ի շարքերում տեղ զբաղեցնել: Իմ նպատակը պատգամավոր լինելը չէր: Ես «նոր Թուրքիա» գաղափարից ոգևորված եմ այդ առաջարկն ընդունել:

- Մեջլիսում Ձեզ ոչ թե հայկական, այլ ԱԶԿ-ական ինքնությա՞մբ ենք տեսնելու:

- Ամեն մեկն ունի իր ենթաինքնությունը: Ես հայ քրիստոնյա եմ: Թուրքիաբնակ լինելս վերին ինքությունս է: Դրանք չեք կարող իրարից բաժանել: Հայրենիքս, հարևաններիս շատ եմ սիրում: Լավ է, որ այս երկրում եմ ծնվել, լավ է, որ Թուրքիայում եմ բնակվում: ԱԶԿ-ի կատարած լուռ հեղափոխությունն է, որ թույլ է տալիս ինձ այս խոսքերն ասել: Քանի որ երեկ այդպես չէինք զգում:

«Hürriyet»-ի հարձակումներն ինձ վրա (նկատի ունի թերթին տված ԺԴԿ-ական հայ պատգամավոր Գարո Փայլանի հարցազրույցը - EH), ոչ այլ ինչ է, քան ընտրությունից առաջ կնքված դաշինք: «Hürriyet»-ի և ԺԴԿ-ի (քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) մերձեցումը այդ դաշինքի արդյունքն է: Ռեպորտաժն էլ` դրա դրսևորումներից մեկը: Բնականաբար, նրանց զայրացնում է այն հանգամանքը, որ ԱԶԿ-ին մեկուսացնելու գործընթացում, որևէ հայ, քուրդ, ալևի կամ սպիտակ թուրք խափանում է այդ գործընթացը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}