Քաղաքական11:23, 06 Հուլիս 2015
Թուրք պատգամավորի կարծիքով Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական օպերացիան արդարացի կլինի

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության արտաքին հարաբերությունների գծով փոխնախագահ, պատգամավոր Ալի Շահինը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել Սիրիայի տարածք թուրքական ներխուժման հարցի վերաբերյալ:
Թուրքական «aydinlikgazete» լրատվամիջոցի տեղեկացմամբ` գրառման մեջ Շահինը պնդել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը շատ նման է Կիպրոսում ստեղծված իրավիճակին, երբ 1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս: Շահինը պնդել է, որ եթե Թուրքիան դեպի Սիրիա ռազմական օպերացիա անի, ապա դա լիովին արդարացված կլինի նույնիսկ իրավական տեսանկյունից:
Շահինը նաև նշում է, որ Թուրքիայի պահանջը Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իրավական տեսանկունից լիովին արդարացված է: Նրա խոսքերով եթե ԱՄՆ-ն և Եվրոպան նույնպես սահմանակից լինեին Սիրիային, ապա նրանք ևս անվտանգության գոտի կստեղծեին՝ ելնելով սեփական անվտանգությունից:
Շահինը թուրք ժողովրդին համախմբման կոչ է արել Սիրիայի հարցում, ինչպես դա արել էր Կիպրոսի խնդրի շուրջ:
Հիշեցնենք, որ 1974թ. թուրքական զորքերը ներխուժեցին Կիպրոս և կղզու հյուսիսային մասը զավթվեց թուրքական բանակի կողմից։ 1983թ. թուրքերն այդ տարածքում հիմնեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն», ինչն ավելի ամրապնդեց բաժանումը։ Վերջինս պաշտոնապես ճանաչված է միայն Անկարայի կողմից, մինչդեռ կղզու հարավային մասում գտնվող Կիպրոսի Հանրապետությունը ոչ միայն ճանաչվեց աշխարհի մնացած բոլոր երկրների կողմից, այլև 2004թ. մայիսին դարձավ Եվրամիության անդամ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |