Քաղաքական09:37, 07 Հուլիս 2015
ԱՄՆ նախագահի խորհրդականի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա

ԱՄՆ նախագահի խորհրդական Քրիստին Վորմութի գլխավորած պատվիրակությունը պատրաստվում է մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «haber3.com» լրատվակայքը՝ ընդգծելով, որ պատվիրակության անդամների մասնակցությամբ գումարվելիք ժողովի հիմնական թեմաները լինելու են Ինջիրլիքն ու Դիարբեքիրի օդային զինուժի ռազմաբազաները:
ԱՄՆ պաշտպանության քաղաքականության հարցերով խորհրդականի պաշտոնում 2014-ին նշանակվելուց ի վեր Վորմութը հայտնի է որպես ԱՄՆ՝ Սիրիայի և Իրաքի հարցերով կարևորագույն մասնագետ:
«Այս մարդաշատ զինվորական ժողովը համընկել է Թուրքիայի զինված ուժերի՝ սիրիական սահմանում գտնվող հրամանատարների՝ Անկարա կանչվելու հետ, ինչի պատճառով շշուկներ են տարածվել, թե այս այցի շրջանակներում ամերիկացի և թուրք հրամանատարները զինվորական ժողով են կազմակերպելու», - գրում է աղբյուրը:
Ակնկալվում է, որ Վորմութի սպասվելիք այցի շրջանակներում կքննարկվեն «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի, քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ- PYD)՝ տարածաշրջանում ունեցած դերի, կոալիցիոն ուժերի՝ տարածաշրջանում իրականացրած ռազմաօդային գործողությունների արդյունքում հնարավոր ժողովրդագրական փոփոխությունների և Թուրքիայի պահանջած անվտանգության գոտու թեմաները:
Անկարան ԱՄՆ-ի պատվիրակությանը հայտնելու է իր անհանգստությունը՝ կապված այն հնարավոր արաբա-քրդական պատերազմի հետ, որը կարող է ծագել տարածաշրջանում կոալիցիոն ուժերի կողմից օդային գործողությունների իրականացման դեպքում: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան նկատել է տալու, որ առաջացած այդ ալիքն ուղղվելու է իր դեմ և ընդգծելու է, որ փախստականների սպասվելիք հոսքի ու ժողովրդագրական փոփոխությունների կանխման համար սիրիական սահմանին անվտանգության գոտի ստեղծելը պարզապես անհրաժեշտություն է:
Վորմութի առաջին այցը Թուրքիա տեղի էր ունեցել 2014թ. նոյեմբերի 7-ին, որի շրջանակներում որպես արտգործնախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչ օրակարգ էր բերել կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայում իրականացվելիք օդային գործողությունների ժամանակ Ինջիրլիք ռազմաբազի օգտագործման հարցը: Սակայն թուրքական կողմը նշել էր. « Քանի դեռ Սիրիայում համապարփակ գործողություն չի կազմակերպվել, Ինջիրլիքի մասին խոսք անգամ լինել չի կարող»:
Դրանից անմիջապես մեկ շաբաթ անց Թուրքիա էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որը կրկին առաջարկել էր Թուրքիային՝ միանալու ԻՊ-ի դեմ կոալիցիային և այդ գործողություններում օգտաագործելու Ինջիրլիքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |