Տարածաշրջան13:43, 07 Հուլիս 2015
Քրդական ուժերը հերքել են թուրք զինվորներ հետ ունեցած բախման մասին լուրերը
Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) կառույցի խոսնակ Ռեդուռ Խելիլը հերքել է այն տեղեկությունը, թե թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ քաղաքում ԺԻՋ-ի և թուրքական զորքերի միջև բախում է եղել:
Թուրքական «gercekgundem» լրատվամիջոցի հաղորդմամբ` Խելիլը միայն տեղեկացրել է, որ երբ Թել-Աբյադ քաղաքին մոտ գտնվող Էլվե գյուղում մաքսանենգները բեռնատարով փորձել էին հատել Թուրքիայի սահմանը, զիվորները միայն այդ ժամանակ են կրակ բացել:
Նշենք, որ վերջերս Սիրիայի Քոբանի բնակավայրում «Իսլամական պետություւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ քրդական զորաջոկատների տարած հաղթանակներից հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվել Սիրիայի Հյուսիսային հատվածում քրդական ինքնավարություն ստեղծելու համար, ինչն էլ անհանգստացրել է պաշտոնական Անկարային:
Պատահական չէր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որպեսզի հարավային սահմանների հատվածում նոր քրդական ինքնավարություն ձևավորվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |