Տարածաշրջան07:26, 08 Հուլիս 2015
Իրանցի գեներալը խոսել է Թուրքիայի տարածքից սպառնացող վտանգի մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Բուշեհր նահանգում տեղի ունեցած զինժողովի ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ֆեթուլլահ Ջամիրին, նշել է, որ թշնամական ուժերը փորձում են Թուրքիայի սահմաններից սպառնալիք ստեղծել Իրանի համար:
Գեներալ Ջամիրին նկատի է ունեցել Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին:
Թուրքական «Timeturk»-ը, հղում անելով Իրանի պետական «İRNA» լրատվական գործակալությանը, մեջբերում է Ջամիրիի խոսքերը.
«Եթե թշնամին Թուրքիայի և Իրաքի սահմանային տարածքներից ռազմական գործողություններով փորձի խոցել Իրանի անվտանգությունը, ապա դրա դեմ մեր պետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եթե անգամ հանդգնեն մոտենալ մեր սահմաններին, շատ կոշտ ու կործանիչ հակադարձում կտանք»:
Նշենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ստեղծվել է 1979-ին: Կորպուսը մասնակցել է իրանա-իրաքյան պատերազմին, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել «Հեզբոլահ» խմբավորման ստեղծման մեջ: Այժմ կորպուսը պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի մաս է կազմում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |