Տարածաշրջան11:16, 08 Հուլիս 2015
Հալեպում ձերբակալված ահաբեկիչները Թուրքիայում ռազմական պատրաստություն են անցել

Սիրիայի Հալեպ քաղաքում ձերբակալված ահաբեկիչները խոստովանել են, որ իրենք նախքան Սիրիա Հալեպ քաղաք մեկնելը Թուրքիայում գտնվող ռազմական ճամբարներում ռազմական պատրաստություն են անցել: Թուրքական «ulusalkanal» լրատվակայքը, մեջբերելով ձերբակալված ահաբեկիչ Ահմեթ Մուստաֆա Մասթարիի խոսքերը, նշում է, որ զորավարժությունները անցկացրել են ազգությամբ թուրք, քաթարցի և ամերիկացի սպաները:
Նույն այդ տեղեկությունը հաստատել է մեկ այլ ձերբակալված ահաբեկիչ`Մուհամմեդ Աքիլ Էքը, հավելելով, որ զորավարժությունները ընդհանուր առմամբ տևել են 45 օր:
Իսկ ահա Քասիմ Աբդուլահը, որը Սիրիա մեկնելուց առաջ Թուրքիայում մնացել է 5 ամիս, խոստովանել է, որ նրանք ամսական ստանում են 18 հզ. թուրքական լիրա:
Ահաբեկիչների խոստովանական տեսահոլովակները ցուցադրվել ենՍիրիայի հեռուստատեսությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |