Տնտեսական13:48, 09 Հուլիս 2015
«Թուրքական հոսք» գազատարի առաջին խողովակաշարի կառուցման հարցում ի հայտ են եկել խնդիրներ

Ռուսական պետական «Գազպրոմ» ԲԲԸ-ին պատկանող «South Stream Transportation» ընկերությունը լուծարել է իտալական «Saipem» ընկերության հետ ունեցած պայմանագիրը` «Թուրքական հոսք» գազատարի առաջին խողովակաշարի կառուցման վերաբերյալ:
Թուրքական «gazetevatan» թերթի կայքը, վկայակոչելով «South Stream Transportation»-ի հայտարարությունը, նշում է, որ վերոնշյալ գործարքը չեղարկելուց հետո խողովակաշարի կառուցման նոր բանակցություններ են սկսվելու այլ ընկերությունների հետ:
Հիշեցնենք, որ «Saipem»-ի և «Գասպրոմ»-ի միջև 2.4 միլիարդանոց պայամնագիրը ստորագրվել էր 2014թ մարտին:
Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել էր, որ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն կիրականացվի «Թուրքական հոսք» նախագիծը:
Նախատեսվում է, որ «Թուրքական հոսք»-ի խողովակաշարի ընդհանուր երկարությունը պետք է լինի 910կմ, որի 660կմ հատվածը պետք է անցնի Ռուսաստանով, իսկ 250 կմ մասը` Թուրքիայով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |