Տարածաշրջան08:22, 09 Հուլիս 2015
Հալաչօղլուն բացատրել է, թե ինչու չեն սատարել մեջլիսի նախագահի ընդդիմադիր թեկնածուին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր, պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի՝ մեջլիսի նախագահի ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը մեծ արձագանք է ստացել: Հալաչօղլուն բացատրել է, թե ինչու իր կուսակցությունը չի պաշտպանել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսկացության նախկին նախագահ Դենիզ Բայկալի թեկնածությունը:
«Եթե Բայկալին ձայն տայինք, ասելու էին, թե անկրոն, անհավատ կուսակցության մարդու եք ընտրում»,- ասել է Հալաչօղլուն:
Թուրքական «T24» լրատվական կայքը հիշեցնում է, որ Հալաչօղլուն անպատասխանատու հայտարարություններ արել էր նաև հայերի վերաբերյալ: Նա 2002 թվականին հայտարարել էր, որ իր ձեռքում կա ծպտյալ հայերի ցուցակ և գիտի, թե որ հայկական խմբերը ինչ քրդական ցեղախմբերի (աշիրեթներ) անուններն են վերցրել: Իսկ 2015 թվականին հայտարարել էր, որ իրեն 2008 թվականին աշխատանքից իրեն հեռացնելու գործի հետևում հայերն են կանգնած:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |