Տարածաշրջան11:07, 09 Հուլիս 2015
Ստամբուլում 200 հոգանոց խումբը հարձակվել է Թաիլանդի դեսպանատան վրա
Ստամբուլում 200 հոգանոց խումբը երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում հարձակվել է Թաիլանդի դեսպանատանի վրա:
«Արևելյան Թուրքստանի կազմակերպության» ներկայացուցիչներ հանդիսացող անձինք քարեր են նետել հյուպատոսարանի վրա, կոտրել դռներն ու պատուհաններ, ներխուժել հյուպատոսրանաի շենք և անկարգությունները շարունակել այնտեղ:
Նրանք իջեցրել են նաև հյուպատոսարանի դրոշը: Ամբոխը կազմակերպած անկարգություններից հետո նամազ է արել: Միջադեպի վայր հասած ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանցից 9-ին, իսկ մնացածներին հեռացրել հյուպատոսության մոտից:
Ամբոխն այդ քայլին է դիմել բողոքելով, որ իրենց պնդմամբ` հյուպատոսությունը պատրաստվում է Չինաստանին հանձնել այնտեղ պատսպարած 200 ույղուր թուրքերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |