• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն08:34, 10 Հուլիս 2015

Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Դավութօղլուի կինը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուի կինը՝ Սարե Դավութօղլուն, հայտնել է, որ ընտրություններում ԱԶԿ-ի գրանցած արդյունքը մեծ հաջողություն է:  Այս մասին Սարե Դավութօղլուն ասել է թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ, որի ընթացքում ի թիվս նախընտրական և հետընտրական շրջանի, գրանցված արդյունքների, առողջապահության ոլորտին վերաբերող և հասարակությանը հետաքրքող հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:

Տիկին Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ Թուրքիայի հասարակությունում տարբեր խմբավորումերի առկայությունն ընտրությունների շրջանում ավելի ակնառու էր դարձել: Ըստ նրա՝ պետք է այդ խմբավորումներից ձերբազատվել՝ սկսելով ընդհանուր խնդիրներից:

«Կարող ենք տարբեր կերպ մտածել, սակայն առանց այդ տարբերությունները թշնամության վերածելու պետք է միասնություն հաստատեք»,- նկատել է վարչապետի կինը:

Սարե Դավութօղլուն համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ թուրքական քաղաքականությունը մի ժամանակահատվածում է գտնվում, երբ փոխզիջման անհրաժեշտություն կա: Որպես օրինակ տիկին Դավութօղլուն բերել է Հայոց ցեղասպանության հարցը՝ նշելով, որ Թուրքիայի կառավարությունը փորձել է արդարացի մոտեցում ցուցաբերել այդ խնդրին:

 «Երկրի գերակա շահեր» արտահայտություն կա, որոնց առկայության ժամանակ, բոլորը համապատասխան դրանց պիտի մտածեն: Սակայն այդպես չի լինում: Երանի թե որոշ հարցեր կարողանանք վեր դասել քաղաքական մրցակցությունից: Հայոց ցեղասպանության պնդումների մասին հայտարարությունները տեսաք: Արդյունքում այս կառավարությունը փորձեց  արդարացի մոտեցում դրսևորել: Պարոն Ահմեթն էլ հայտարարեց, որ արտասահմանում ապրող հայերը նաև մեր սփյուռքն է: Սակայն մարդկանց վշտացնում է այն մարդկանց մոտեցումները, ովքեր մեր երկրի բարօրությունը չեն ուզում: Կանխակալ վերաբերմունք կա»,- նշել է Սարե Դավութօղլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}