Տարածաշրջան08:31, 11 Հուլիս 2015
ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն կօգտվի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը Թուրքիայում հանդիպում է ունեցել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Թուրքական «islahhaber» լրատվական կայքի հաղորդմամբ` 2 օր և 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի ավիացիոն ուժերի համար Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազան օգտագործելու հարցում: Ըստ այդմ` Թուրքիան թույլատրել է, որ ԱՄՆ-ի «Predatör 2» տիպի անօդաչու թռչող սարքերը տեղեկայվեն Ինջիրլիք ռազմաբազայում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: «Predatör 2»-ները նաև կտեղակայվեն Թուրքիայի Քըրշեհիր քաղաքում, որտեղ կիրականացվեն ոսումնական թռիչքներ:
Այն հարցին, թե արդյոք ուսումնական զորավարժությունների շրջանակներում կարող է օգնություն տրամադրվել այն ուժերին, որոնք հարվածելու են ԻՊ-ի դիրքերին, և արդյո՞ք ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դրա շուրջ համագործակցություն կա, Թուրքիայի արգործանախարար Մևլութ Չավուշօղլուն դրական պատասխան է տվել. «Անշուշտ ռազմաօդային աջակցությունն անհրաժեշտ է: Եթե դա չլիներ, ապա իմաստը ո՞րն էր»:
Նա, մեկնաբանելով ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի տեղեկայումն Ինջիրլիք ռազմաբազայում, նշել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այդ առումով ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |