• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:07
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային14:45, 16 Հուլիս 2015

Թուրքիայում ընթանում են «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները

Թուրքիայում ընթանում են «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները

Թուրքիայում սկսվել են հայտնի ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի կողմից նակարահանվող  «Քարավան 1915» ֆիլմի նկարահանումները: Պատկառելի բյուջե ունեցող ֆիլմը նկարահանվում է ելնելով թուրքական ղեկավարության կողմից առաջ քաշած «ընդհանուր ցավի» դրույթներից:
Թուրք ռեժիսորը, ով հավատարիմ մնալով թուրքական թեզերին, հայերի կոտորածները դիտում է Առաջին համաշխարհային պատերազմի կոնտեքստում և խուսափում է «
Հայոց ցեղասպանություն» բնորոշումից, խոսելով ֆիլմի մասին` հետևյալ բնութագրումն է արել.
«Քարավան 1915-ը նպատակ չունի ասել` ցեղասպանությունը եղել է կամ չի եղել: 1-ին հանաշխարհային պատերազմում բոլոր ազգերն են միմյանց դեմ կռվել: Մոտ 16 միլիոն մարդ է զոհվել, որոնցից 3 միլիոնը Օսմանյան պետության մուսուլման բնակչությունն է եղել: Կարծում եմ, որ եղածը և մահմեդականների, և քրիստոնյաների համար մեծ ողբերգություն է»:

Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` ֆիլմը պատմում է մի թուրք կառապանի մասին, ով 1915 թվականին, Հալեպ էր տեղափոխում 200 հայ տեղահանվածի: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու 9 տարբեր քաղաքներում: Նշվում է նաև, որ ֆիլմի նկարահանումների համար ստեղծվել են 2 մեծ քաղաքներ, որոնք կրկնօրինակում են այն ժամանակվա քաղաքները:

Նկարահանումներին մասնակցում են 300 դերասաններ:

Գլխավոր դերերում նկարահանվելու են թուրք դերասաններ Մուրաթ հանը, Իփեք Թուզջուօղլուն և Իբրահիմ Քենդիրջին, իսկ Սյուզան անունով հայ աղջկա դերը մարմնավորելու է Բելգիայում բնակվող և վերջին տարիներին Թուրքիա տեղափոխված երգչուհի ու դերասանուհի Այշե Աքընը:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին
17:27, 10 սեպ
Թուրքական բլոգը ներկայացրել է 20 հետաքրքիր փաստ Հայաստանի մասին

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}