Քաղաքական14:26, 16 Հուլիս 2015
Հայ պատգամավորը փոքրամասնությունների կրոնական տոների վերաբերյալ նախագիծ կներկայացնի թուրքական մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Գարո Փայլանն առաջարկել է Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների տոների ժամանակ ևս կիրառել այն օրենքը, համաձայն որի մահմեդական կրոնական տոների` Ռամազանի և Զոհաբերության տոնի օրերին քաղաքացիները հնարավորություն են ստանում անվճար օգտվելու վճարովի կամուրջներից ու ավտոճանապարհներից:
Ըստ թուրքական «cafesiyaset.com» կայքի` թեմայի վերաբերյալ Փայլանը մասնավորապես ասել է. «Ռամազանի և Զոհաբերության տոների օրերին Նախարարների խորհրդի որոշման համաձայն ավտոճանապարհներն ու նեղուցների կամուրջներն անվճար են դառնում օգտվողների համար: Այդ որոշումը չպետք է անտեսի այն ճշմարտությունը, որ Թուրքիայում ապրում են նաև քրիստոնեական, հրեական, եզդիական և այլ համայնքներ:
Այս հողերում ապրող հին ժողովուրդների պետք է տոնեն ոչ միայն Ռամազանն ու Զոհաբերության տոնը, այլև`Սուրբ ծնունդը, Զատիկը, Ռոշ աշանան (հրեական) և Չարշեմա սորը (եզդիական):
Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում այս հարցի վերաբերյալ օրինագիծ ներկայացնել Թուրքիայի խորհրդարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |