Տարածաշրջան08:49, 18 Հուլիս 2015
Իրանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին, միջուկային զենքի շուրջ ձեռք բերված համաձայնագրից հետո, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական «Zaman» պարբերականը, հղում անելով իրանական «IRNA» լրատվական գործակալությանը, նշում է, որ Ռոհանին հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ տարածաշրջանային խաղաղության համար շատ կարևոր է Անկարայի և Թեհրանի համագործակցությունը:
Իր հերթին Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ խոսելով թուրք-իրանական հարաբերությունների մասին, նշել է, որ Թուրքիան տարածաշրջանային հարցերի շուրջ պատրաստ է Իրանի հետ համագործակցել:
Հավելենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի, իսկ մյուս կողմից՝ Իրանի միջև հուլիսի 14-ին Վիեննայում կնքվեց պատմական համաձայնագիր, ըստ որի Թեհրանը պարտավորվել է ձեռք չբերել և չստեղծել միջուկային զենք: Իրանը նաև թույլատրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել իր միջուկային կենտրոններում: Փոխարենը Իրանի նկատմամբ դեռ 1995 թվականից սահմանված պատժամիջոցները աստիճանաբար հանվելու են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |